Փաստերի ստուգման լրագրությունը ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Ուկրաինական StopFake-ը փաստերի ստուգման նախագիծ է, որն աշխատաում է  2014թ․-ից։

Կայքի խմբագիր Եվհեն Ֆեդչենկոն պատմում է, որ ռուսական ապատեղեկատվակության բացահայտումը մշտապես իրենց աշխատանքի կարևոր մասն է։ Այս տարվա փետրվարի 24-ից ընթացող պատերազմից հետո StopFake-ի աշխատանքի ծավալը՝ միտված ռուսական քարոզչության դիմագրավմանը, ավելի է աճել։




«Մարդիկ շարունակ հարցնում են՝ դուք մարտնչում եք ռուսական ապատեղեկատվության դեմ, իսկ ի՞նչ եք անում ուկրաինականի հետ։

Պատասխանը շատ պարզ է․ Ուկրաինան միտված չէ ստեղծելու ապատեղեկատվություն, որովհետև մեզ պետք չէ ապակողմնորոշել մարդկանց այն թեմայի շուրջ, թե ինչ ենք անում, ում դեմ ենք կռվում և որոնք են մեր կռվի նպատակները։

Մենք կռվում ենք մեր պետության համար, Ռուսաստանի պատերազմական հանցագործությունների և ուկրաինացի ժողովրդի դեմ ցեղասպանական փորձերի դեմ։ Սա բացատրում է մեր գործունեությունը։ Մենք այս ամենը հորինելու կարիք չունենք, ի տարբերություն Ռուսաստանի։ Մենք բացարձակապես թափանցիկ ենք մեր նպատակներում, թաքցնելու ոչինչ չունենք»,- իր հարցազրույցում պատմում է Եվհեն Ֆեդչենկոն։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *