Ինֆոքոմի գրեթե ամբողջ խմբագրությունը վերջին երկու շաբաթն անցկացրեց Նոյեմբերյան համայնքում՝ մարzoom նախագծի շրջանակներում։
«Տպավորութուն է, որ փոքր համայնք է, բայց այդ համայնքի յուրաքանչյուր բնակավայր մտնելիս հասկանում ես, որ միայն էդ մի բնակավայրում կարելի է երկու շաբաթ մնալ ու դու թեմա կունենաս լուսաբանելու»,- ասում է Ինֆոքոմի խմբագիր Սևակ Մամյանը։
Սևակը իրենց աշխատանքի մանրամասներն է պատմում․ «Մենք դեպքեր ունենք, օրինակ Ոսկեպարում ասում են մեզ հիշում են էն ժամանակ, երբ անկլավների թեմա պետք է քննարկվի ու տպավորություն է, որ Ոսկեպարում միայն անկլավների հարցն է։ Բայց մարդիկ ինչպես են այնտեղ ապրում, ինչ միջավայրում են ապրում, ինչ խնդիրներ ունեն, ինչ տարբերություններ ունեն։ Էս մասին խոսք չկա։ Ու ասում են գալիս եմ մի հատ ռեպորտաժ են անում, ընդ որում իրենց ցանկացած կառուցվածքով ու հետ են վերադառնում։ Քս դեպքում մենք որոշել ենք որոշակիորեն թողնել էդ տարածքի մարդկանց ձևավորել այն օրակարգը, որը պետք է հանրայնացվի»։