Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Ուկրաինական liga.net կայքի գլխավոր խմբագիր Յուլյա Բանկովա

Ուկրաինական liga.net կայքի գլխավոր խմբագիր Յուլյա Բանկովայի կարծիքով միջազգային լրահոսում  ուկրաինացի լրագրողների տեսանկյունից գրված լուրերի պակաս կա։ «Մենք այս պատերազմը հետևում ու լուսաբանում ենք ավելի քան ութ տարի, գիտենք՝ ինչպես է սկսել, ինչ է տեղի ունեցել այդքան տարիների ընթացքում»,- ասում է Յուլյան։

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ուկրաինացի լրագրողների աշխատանքի մասին, խմբագիրը երկու կարևոր կետ է առանձնացնում՝ «մնալ լրագրող ու քո երկրի քաղաքացի, միաժամանակ դիմակայել ներքին ու արտաքին՝ ռուսական պրոպագանդաներին»։