Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
Արտակ Համբարձումյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրադարանում

Մեդիա և հաղորդակցության մասնագետ Արտակ Համբարձումյանը հետազոտել է Հայաստանում 2018թ․-ին տեղի ունեցած հեղափոխության ժամանակ Ֆեյսբուքի դերը։

«Իմ հետազոտությունը ցույց տվեց, որ Ֆեյսբուքը պարզապես գործիք է եղել հեղափոխության համար։ Այն հայելին էր, որ ցույց էր տալիս, թե ինչ է տեղի ունենում փողոցում»,- ասում է Արտակ Համբարձումյանը։

Նա նկատել է, որ շատերը հիմա Ֆեյսբուքն օգտագործում են որպես քաղաքական պայքարի մաս․

«Փորձում են երևալ ու ճանաչելի դառնալ, բայց բաց են թողնում գլխավորը՝ Ֆեյսբուքը ցույց է տալու այն, ինչ կաք, ոչ թե այն, ինչ ուզում եք լինել»։

Գեղամ Վարդանյան