«Առավոտ»-ի լրագրող Մելանյա Բարսեղյանի կարծիքով՝ մեդիա դաշտի ինքնակարգավորման գործիքը պետք է ունենա լայն տարածում: Այդ եզրակացությանն է նա հանգել սկանդինավյան երկրներ կատարած մեդիա տուրից հետո:
Հայաստանում գործող ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը դեռևս չունի նման տարածում:
«Դատարան դիմելու փոխարեն մարդիկ կարող էին դիմել Դիտորդ մարմնին»,- ասում է նա:
Մելանյան պատմում է դանիական փորձի մասին, երբ լրատվամիջոցները, որոնք անդամակցում են մեդիա խորհրդին, ստանում են հատուկ նշան: Եվ լսարանը միանգամից հասկանում է, թե ում տեղեկությունն է սպառում:
«Դանիայում ասում են, որ եթե լրատվամիջոցը չի միացել այդ մարմնին, ուրեմն լրատվամիջոց չէ»,- ասում է նա:
Մեծ դեր ունի նաև ամոթանքի կամ պարսավանքի պրակտիկան, որը թե՛ մոտիվացնող, թե՛ զսպող մեխանիզմ է: Ըստ Մելանյա Բարսեղյանի՝ այդ մեխանիզմը պիտի աշխատի նաև Հայաստանում: Պիտի լինեն խաղի կանոններ, իսկ լրատվամիջոցներն ու լսարանը իմանան, թե ով է հետևում այդ կանոններին, իսկ ով՝ ոչ:
Գեղամ Վարդանյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: