Գրադարանում. Մկրտիչ Կարապետյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Լրագրող Մկրտիչ Կարապետյանը դժգոհ է նոր կառավարության լրագրողների հետ աշխատանքից և տեղեկատվության հասանելիությունից: 

«Հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, բայց մենք դեռ շարունակում ենք պետական ռեգիստրից և կադաստրից գումարի դիմաց տեղեկատվություն ստանալ: Կարող եմ ասել, որ նախկինում եղած հիմնական խնդիրները մնում են»,- ասում է նա:

Ամենափակ պետական կառույցը, ըստ նրա, Պաշտպանության նախարարությունն է: Նա վստահ է, որ լրատվամիջոցները տարբեր պետական մարմիններում հիմա ավելի շատ աղբյուրներ ունեն, քան նախկինում.

«Վերահսկողությունը պետական մարմինների գործունեության նկատմամբ մեծացել է, մանրադիտակով են նայում»:




Մկրտիչը համաձայն է, որ մեդիայում և սոցցանցերում քաղաքացիական պատերազմ է. «Ամեն քրեական գործ մեկի ոտքն է տրորում, և այդ մարդը պետք է իրեն պաշտպանի լրատվականներում և ցանցերում, դաշտ նորանոր ֆեյքերի բանակներ են լցվում»:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *