«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի կարծիքով՝ հիմա մեդիա գործիքներով փորձում են նաև քաղաքական խնդիրներ լուծել: Օրինակ, վարկաբեկել գործող իշխանություններին, ինչը չի կարող համարվել քննադատություն:
Աշխատելով որպես լրագրող՝ նա նկատել է, որ հաճախ պաշտոնյաները հասարակ խնդիրները վատ ձևով են մեկնաբանում. «Բայց դա չի նշանակում, որ դրանից պետական պաշտոնյան դարձավ կոռումպացված»:
Նա խոստանում է, որ շուտով զգացնել կտա իշխանությունների հանրության հետ շփվելու նոր մշակույթը: Ըստ նրա՝ նոր կառավարությանը հիմա անհրաժեշտ է մեդիայի քննադատությունն ու խնդիրների բարձրաձայնումը՝ առանց մանիպուլյատիվ քարոզչության, բացասական սպասումների ու կեղծ օգտատերերի բանակի:
Գեղամ Վարդանյան