Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
mher_arshakyan

Հրապարակախոս Մհեր Արշակյանը կարծում է, որ ընտրողի հետ խոսակցությունը լինելու է պոպուլիստական, իսկ պոպուլիզմով այսօր չես զարմացնի.

«Հիմա այնպիսի իրավիճակ է, որ լրագրողը ոչ թե պետք է գնա արձանագրված բախման հետևից, այլ ինքը ստեղծի այդ բախումը՝ տարբեր ուժերին հասցնելով խնդրահարույց մտքերը»:

Մեծ հաշվով ընտրության պրոցեսը ձանձրալի է և որքան էլ նոր իշխանությունները տրամադրված լինեն անցկացնել իդեալական ընտրություններ, ըստ Մհերի՝ մենք ինքներս հոգեբանորեն դրան պատրաստ չենք:

«Ընտրողը մեծ հաշվով չի հասկանալու, թե ինչու է գնալու ընտրատեղամաս»,- ասում է նա:

Մհեր Արշակյանը վստահ է, որ լրագրողներն արդեն պետք է մոռանան հեղափոխության մասին ու աշխատեն սովորական ռեժիմով:

Մանավանդ, որ տեսնում են իշխանության հրեշացում, երբ «կառավարության որոշ ներկայացուցիչներ պահում են իրենց՝ իրավիճակը հարյուր տոկոսով վերահսկողների նման»:

Գեղամ Վարդանյան