Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
gradaranum_program_12

«Հայկական Ժամանակի» հրապարակումը մշակույթի նախարարության բյուջեից պետական ու մասնավոր լրատվամիջոցներին հատկացված ֆինանսավորման մասին որակվեց որպես սկանդալային։

Թեմայի մասին զրուցում ենք մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանի հետ, որը զբաղվել է նաև մեդիայի աջակության խնդիրներով ու վստահեցնում է, որ ֆինանսավորումը տեղի է ունեցել նախարարության չափորոշիչների համաձայն:

Նա կարծում է, որ ոչ պետական մամուլի ֆինասավորումը պետք է մի քանի անգամ բազմապատկվի, որպեսզի տպագիր և էլեկտրոնային մամուլը կարողանան որակյալ բովանդակություն ստեղծել:

Արմեն Սարգսյանը համոզված է, որ նախարարության օգնությունը չի կարելի համարել լրատվամիջոցի վրա ազդելու փորձ:

Գրադարանի դարակում

Այսօր փողերը հաշվել կարողանալը կարևոր է ցանկացած լրագրողի համար: Օրինակ, այս կամ այն հիմնարկի եկամուտները: Պետեկամուտների կոմիտեն եռամսյակը մեկ հրապարակում է Հայաստանի հազար խոշոր հարկատուների ցուցակը։ Բայց կայքում կողմնորոշվելը բարդ է, քանի որ բացվում է անհարմար տեսքի հազար տողանի էքսել ֆայլ։

Խոշոր ընկերությունների վճարած հարկերին հետևել կարելի է harkatu.am կայքով։ Այստեղ Հայաստանի խոշոր հարկատուների մասին տեղեկությունը հարմար ու որոնելի է։ Յուրաքանչյուր ընկերության մասին ֆինանսական տվյալները դասավորված են ըստ տարիների ու հարկատեսակների։

Այս կայքը պետական չէ, այն ստեղծել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող SFL ընկերությունը՝ օգտագործելով բաց տվյալները։ Ծրագրավորողներն ուղղակի մտածել են հանրության ու լրագրողների մասին՝ հեշտացնելով որոնումները:

Գեղամ Վարդանյան