Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
narek-photo

2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման, իսկ հետագայում «թավշյա» անունը ստացած հեղափոխության օրերը լուսանկարահանվել են ամենայն մանրամասնությամբ: Այդ իրադարձությունները վավերագրել են պրոֆեսիոնալ ու սիրողական լուսանկարիչները, քաղաքացիական լրագրողները: Հետքի ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանը այդ երկու ամիսներին աշխատել է օրուգիշեր:

Նարեկն ասում է, որ հեղափոխության օրերին շուրջօրյա աշխատելը լրագրողի համար բնական է: Նույնքան բնական, որքան, օրինակ, հրդեհի ժամանակ հրշեջի աշխատանքը:

Գրադարանի դարակում

Ի՞նչ անել, երբ լրատվական կայքին լավ որակյալ լուսանկար է անհրաժեշտ: Հնարավոր լուծումներից մեկը ինտերնետում ազատ լուսանկարներ որոնելն է: Այդպիսի կայքերից է Pixabay-ը:

Այստեղ լուսանկարներն ազատ են օգտագործման համար: Ցանկության դեպքում կարող եք լուսանկարի հեղինակին սուրճ հյուրասիրել:

Գեղամ Վարդանյան