Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
boris_2

Այն, ինչ սովոր էինք պատկերացնել «մամուլ» ասելով, կտրուկ փոխվեց, երբ արագ զարգացող դեպքերի («Քայլ արա» շարժման ու թավշյա հեղափոխության) լուսաբանումը դարձավ ոչ միայն լրագրողների, այլ ոչ լրագրողների գործը:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ասում է, որ այս օրերին մեդիան Հայաստանի իրադարձություններին հաղորդակից դարձրեց բոլորին. «Նույնիսկ գտնվելով իրենց տներում ու հետևելով օնլայն հեռարձակումներին, մարդիկ կարող էին որոշակի դեր խաղալ»:

Ե՛վ ինֆորմացիայի սպառողը, և՛ լրագրողը ունեին համարյա նույն դերակատարությունը:

Բորիս Նավասարդյանը ավելացնում է. «Իհարկե, բացառությամբ համապետական հեռուստալիքների, որոնք սկզբում արհամարհում էին շարժումը և սկսեցին անդրադառնալ, երբ այն ստացավ իրոք զանգվածային բնույթ: Այդ ժամանակ չնկատելը ուղղակի աբսուրդ ու զավեշտ կլիներ»:

Լրատվություն հաղորդելու գործառույթը համապետական ալիքները զիջել են օնլայն հարթակներին: Բորիս Նավասարդյանը դա անկասելի պրոցես է համարում:

Գեղամ Վարդանյան