«Քայլ արա» շարժումը և Հայաստանի Հանրապետության վարչպետի մոտակա ընտրությունը փողոց հանեցին տասնյակ հազարավոր մարդկանց: Նրանց մեջ կուտակված չլուծված և անգամ չձևակերպված խնդիրները դրդեցին վերաիմաստավորել պետական սիմվոլներն ու կրկին արդիականացնել դրանք:
Ցույցերի ու երթերի ժամանակ ծածանվող եռագույնը դարձավ պարուրող հովանոց, երջանկության թիկնոց ու պաշտպանիչ վահան՝ հիշեցնելով թանկ ու դժվար վաստակած անկախության մասին:
Հայաստանի դրոշը դեֆիցիտ ապրանք էր խանութներում, քանի որ հայտնվեց բաց տարածքներում՝ փողոցներում ու հրապարակներում, և միավորեց շատերի նիրհող իղձերը: