Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
artsakh1

ԼՂՀ Գերագույն Խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթը 1992թ.-ի հունիսի 26-ին լուր է հրապարակել Արցախի հեռուստատեսության աշխատանքի վերականգնման մասին: Հոդվածում նշվում է, որ 1992թ.-ի փետրվարից ռադիոհեռուստեսային աշտարակը կործանվել էր Շուշիի ադրբեջանական կրակակետերից արձակված հրթիռների հարվածներից: 

«Տևական ընդմիջումից հետո, հունիսի 23-ին, Արցախի հեռուստատեսությունը վերսկսեց իր աշխատանքը: Հաղորդումներն առայժմ եթեր են արձակվում երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, կես ժամ տևողությամբ»: