Լրագրողներին մենք սովորաբար տեսնում ենք հեռուստաեթերների, ռադիոհաղորդումների ընթացքում, հետևում նրանց աշխատանքին թերթերի, էլեկտրոնային մամուլի, այսօր էլ արդեն սոցիալական ցանցերի օգնությամբ։ Սակայն հաճախ մոռանում ենք ինֆորմացիայի փոխանցման մեկ այլ խողովակի՝ գրականության մասին։ Լրագրողներին ու նրանց գործունեությանը կարելի է հետևել նաև թերթելով ժամանակի գրականությունը։  

Ինչպե՞ս են լրագրողները ներկայացված գրական ստեղծագործություններում։ Ի՞նչ ընդհանրացումներ են արել գրողները՝ ներկայացնելով ժամանակի լրագրողին։ Ինչպե՞ս են փորձել հասարակության խնդիրները, ճշմարտության որոնումը և իշխանության հետ հարաբերությունները ներկայացնել հենց այս կերպարի միջոցով։  

Էնցիկլոմեդիայի առաջիկա 2 էպիզոդներում գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի հետ փորձելու ենք պարզել, թե տարբեր ժամանակահատվածներում լրագրողը ի՞նչ տեղ և ի՞նչ դերակատարում է ունեցել  հայ իրականության մեջ և այս հարցերին ի՞նչ պատասխաններ է տալիս հայ գրականությունը։  

Էնցիկլոմեդիայի այս էպիզոդի ընթացքում մենք խոսեցինք նախախորհրդային ժամանակաշրջանում ստեղծված լրագրողական կերպարի ու նրա առանձնահատկությունների մասին։ Թե լրագրողի կերպարը ինչպես է փոփոխվել ու ինչ տրանսֆորմացիաների է ենթարկվել խորհրդային շրջանում և անկախության հաստատումից հետո, առաջարկում եմ լսել մեր հաջորդ էպիզոդում։