Երեխաների ազատությունը թվային միջավայրում սահմանափակելը կարող է բարդ մարտահրավեր լինել ծնողի համար։ Համակարգիչները, սմարթֆոններն ու սոցիալական ցանցերը ծնողներին հնարավորություն են տալիս վերահսկել ու կարգավորել իրենց երեխաների ակտիվությունները, սակայն այս գործիքներին ոչ բոլորն են տիրապետում։
Ծնողների մի սերունդ, որ իրենց երեխաների տարքում չի ունեցել տեխնիկական նման լայն հանարավորություններ և հաճախ ամբողջությամբ չի տիրապետում նորագույն տեխնոլոգիաներին, ստիպված է վերահսկողություն սահմանել երեխաների նկատմամբ մի դաշտում, որտեղ դեռահասներն ավելի լավ են մանևրում։
«Էնցիկլոմեդայի» այս էպիզոդում պատմում ենք ծնողական վերահսկողության գործիքների և դրանցից գրագետ օգտվելու մասին։ Էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Արթուր Պապյանի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխաների համար արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանի հետ։
Օգտակար հղումներ՝
Microsoft Family Safety հավելվածը
Google Family Link ծնողական վերահսկողության հավելվածի քաղաքականությունը
Ինստագրամի ծնողական վերահսկողության ուղեցույց
Ֆեսյբուքի ծնողական վերահսկողության քաղաքականությունը
Արեն Մելիքյան