«Մանկությունը՝ նշանառության տակ». Այս փոդքասթը պատերազմի ամենադառը հետևանքների՝ երեխաների կորցրած մանկության մասին պատմող նախագծի մասին է։
Ֆոտոլրագրող Անի Գևորգյանն ու լրագրող Շուշան Փափազյանը այս փոդքասթում կիսվում են իրենց փորձառությամբ՝ 2016-23 թթ ընթացքում Արցախում ադրբեջանական ագրեսիայի և հրետանակոծության հետևանքով մահացած հինգ երեխաների պատմությունները վավերագրելիս:
Փոդքասթի ընթացքում քննարկվում են լրագրողական աշխատանքի էթիկական դիլեմաները, այն դժվարությունները, որոնց բախվել են լրագրողները ողբերգական իրադարձությունների մասին պատմելիս, ինչպես նաև մասնագիտական պատասխանատվության զգացումը այս զգայուն թեմայի շուրջ:
Փոդքասթը նաև բացահայտում է այն հոգեբանական ազդեցությունը, որն ունի ողբերգական պատմությունների վավերագրումը լրագրողների և հետագա մասնագիտական գործունեության վրա: