2022.09.27,

Խաչմերուկ

Երաշտ

Պատերազմից հետո, հետո չդարձած, դեռ շարունակվող, նորից սկսվող պատերազմների սողացող շղթան ամեն օր առավոտ է պղտորում։ Լուրերի մեջ է պղտորում, մտքերի մեջ է պղտորում, երազում, դրսում, գործում, հոգոցի մեջ․․․ 

1․Չպայթած արկ Իվանյան գյուղում. 9/29/2020
2․Երկրորդ Համաշխարային Պատերազմին նվիրված կոթող Շուշիում. 11/02/2020

«Բարև, ոնց ես»ի մեջ ամեն օր պակասում է կես պտղունց մի բան, որ նախկինում կար, որը օդի պես շնչում ես ինքնաբերաբար ու ինքդ քեզ հաշիվ չես տալիս, թե ինչ էր դա, որ մի օր, դրա պակասից, կարող ես լավ չշնչել։ Խաղաղության երաշտ է…  

 

 

1․Սրբապատկեր. Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց տեղափոխված Ստեփանակերտ. 11/01/2020,
2․Տանկի օպտիկական նշանառու. 11/14/2020

Անբնականը սովորական է դառնում, օր օրի ավելի ու ավելի գրավելով առավոտը՝ մինչև ուշ գիշեր։ Աշխարհը զինվորական համազգեստի գույն ունի. անկատար լինելը ուժի իմաստով, խիստ մահաբեր է։

1․Ներքին Խնձորեսկի դիրքեր.10/31/2020
2․Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի. 11/02/2020

 

ԱԹՍ-ի արկից պայթած բռնատար. 11/19/2020

1․Զինվորների ընդմիջում Շուշիի մատույցներում. 11/20/2020
2․Լքված դիրքեր Շուշիի մատույցներում. 11/20/2020

Հիշում եմ Կիպլինգին. երաշտի ժամանակ ջուրն այնքան էր նոսրացել, որ ջրի տակից դուրս էր ցցվել Խաղաղության քարափը։ 

«Հաթխհին հայտարարում է ջրային զինադադար: 

Առանց վախի գնացեք ջրամբարի մոտ մեծ երաշտի ժամանակ։ Միվախեցեք, միվախեցեք, որս անողին` մահ, ջրային դադար է»: 

Ու եթե Կիպլինգի պատմվածքում մեծ երաշտի ժամանակ կարող էր լինել զինադադար, մերօրյա «երաշտի» մեջ ոչ ոք չի պատժվում կենսական օրենքը խախտելու համար. «որսը» շարունակվում է։ 

Սեփական տան հրկիզում գյուղը լքելուց առաջ. Նոր Հայկաջուր. 11/19/2020

1․Գյուղական առօրիա Կոռնիձորում. 12/16/2020
2․Արցախի առաջին պատերազմից ավերված Խրամորթ գյուղը. 12/14/2020

 

Ողբերգական անորոշության մեջ մակույկ ես որոնում, բայց գտնում ես ծանր հրազենից առաջացած հսկա ժամանակային անցք: Շատերը նայում են անցքի շուրջ փռված ծանծաղ առօրյային ու ասում` անցք չկա։  

Ոմանք փորձում են լցնել դրա մեջ ամեն ինչ, ինչ հնարավոր է` առավոտյան սուրճ, չսպասող գործեր, նոր պլաններ, ծրագրեր, սմարթֆոն, հանգիստ, փոփքոռն ու նորից լուրեր։ Բայց անցքը չի փակվում։  

Զինվոր Սարուշենի մատույցների դիրքերում. 12/13/2020

1․Վառվածի մնացորդներ Կոռնիձորի դիրքերում. 12/16/2020
2․Եռաբլուր. 02/01/2022

 

1․Շուռնուխում անվճար հաց են բաժանում. 02/07/2022
2․Ծմակահող. 06/26/2022

Ընտանեկան լուսանկար զոհված զինվորի գրպանից. 03/25/2022

 

Փորձում են կարկատել պացիֆիզմով, ռացիոնալ բարեգործությամբ, բայց կարկատանը պոռթում ու պատռում է անցքի շրջակա կտորներն էլ։ «Բա ի°նչ անել» հարցը այնքան տարակուսանք է առաջացնում, որ պատասխան կոչը` պայքարել, փշրում է տարակուսանքը նոր տարակույսով՝ ու՞մ դեմ, ինչո՞վ, ինչպե՞ս, որտե՞ղ` քո՞ մեջ, թե՞ դրսում։ 

  1. Ծմակահող, կիսաքանդ եկեղեցի. 06/26/2022
  2.  Շուռնուխի դպրոցի պատը. 02/07/2022 

1․Բերձորը /Լաչին/ շրջանցող նոր անավարտ ճանապարհը. 06/28/2022
2․Բերձոր /Լաչին/. 06/28/2022

 

Թե՞ պարզապես գուրգուրել այս պատմական հսկա անցքի եզրերն, ասեղնագործել նուրբ ժամանակներով, դնել ոսկեզօծ շրջանակի մեջ, ամեն օր նայել դրանից ներս ու ապշել, որ երբևէ դեռ չես տեսել նման դատարկություն։ 

Թթահավաքից հետո. Խրամորթ. 06/25/2022

Վաղինակ Ղազարյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *