2016.11.28,

Խաչմերուկ

Պատերազմի լուսանկարիչը. Հակոբ Պողոսյան

Վերջին տարվա ընթացքում Տիրայր Մուրադյանը  լրագրողական համայնքում աչքի ընկավ համարձակությամբ, մի քանի սկանդալներում դարձավ գլխավոր դերակատար:

Իսկ հետհեղափական օրերին sut.am կայքից նրա հոդվածը անհետացավ, խմբագրվեց, նորից տեղադրվեց: Տիրայրի նյարդերը տեղի տվեցին, հեռացավ կայքից:

Տիրայրի կարծիքով, այս դեպքի հանրայնացումը որպես նախադեպ մեդիադաշտում կարող է շատ օգտակար լինել.  «Ինձ հայտնի չէ մի դեպք, երբ որ հեղինակի նյութը հրապարակելուց հետո նյութը հեռացվի և հեղինակն այդ մասին հրապարակային ասի»:

Գրադարանի դարակում

Լրագրողների աշխատանքը հաճախ նման է դետեկտիվի: Երկու դեպքում էլ հիմքը հետաքննությունն է, անաչառ ու հաշվենկատ ուժերի բախումը, և զարգացող պատմությունը:

Շվեդ գրող Սթիգ Լարսոնի դրանց գումարում է նաև տրավմատիկ հուշերն ու էքստրավագանտ հերոսներին: «Վիշապի դաջվածքով աղջիկը» վեպը  «Միլիենում» եռագրության առաջին մասն է: Կարդացեք բոլոր երեք մասերը և հետևեք սուր ինտրիգային պատմությանը, անձնվեր լրագրողին ու քաջ գեղեցկուհի-հաքերին:

Վեպը մի քանի անգամ էկրանավորվել է, բայց այն արժի կարդալ, նույնիսկ եթե ֆիլմերը տեսել եք:

 

Գեղամ Վարդանյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Պատերազմի լուսանկարիչը. Հակոբ Պողոսյան”
  1. Զոյա says:

    Լուսանկարիչ Ազատամարտիկը
    Լուսանկարիչ, օպերատոր Հակոբին շատերն են ճանաչում: Հակոբը ճշմարիտ ու ազնիվ է իր ընկերներիի, ժողովրդի, երկրի առաջ: Նա իր երկրի ճակատագրով ապրող մարդ է: Նրա հոգին կարծր է ու փխրուն, աննկուն ու նուրբ, վեհ ու գեղեցիկ… Եվ այն նվիրվածությունը, խիզախությունը, բարությունը, որ փնտրում ենք կյանքում՝ կգտնենք Հակոբի լուսանկարներում ու վավերացրած կադրերում… Շնորհակալ եմ, որ նա կա, համեստ ու խոնարհ ՀԱՅԸ՝ լուսանկարիչ ազատամարտիկը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *