2022.10.12,

Քննադատ

Տելեգրամը հաքերային հարձակումների թիրախում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տելեգրամը Հայաստանում կրկին հայտնվել է ամենաներբեռնվող ծրագրերի ցանկում, լսարանը շարունակում է աճել։ Ինչը նաև Տելեգրամի ալիքներին դարձնում է ավելի հետաքրքիր թիրախ հաքերային հարձակումների համար։  

Այնպես ստացվեց, որ սեպտեմբերի ընթացքում ես ինքս դարձա մի քանի նմանատիպ հարձակումների թիրախ, ինչը թույլ տվեց ուսումնասիրել հնարավոր հարձակումների ուղղությունները։  

Հարձակման զոհ այդ ընթացքում դարձավ առնվազն մեկ հայկական տելեգրամյան ալիք։ Թիրախավորվեցին ևս մի քանիսը։  

Հարձակվողները միանշանակորեն կապ ունեին ՌԴի հետ։ Սակայն կա հավանականություն, որ ռուսաստանյան հաքերային խումբը գործում էր ոչ թե ինքնագլուխ, այլ ադրբեջանական պատվերով։  

Ինչպե՞ս են գործում հաքերները։  

Առաջին դեպքում ինձ հետ կապ հաստատեց մի աղջիկ, որն առաջարկեց նոր հավելվածի գովազդ տեղադրել իմ տելեգրամյան ալիքում։ Քանի որ, ըստ այդ պատվիրատուի, հավելվածը դեռ պատրաստ չէ, ապա առաջարկեց թեստավորել ֆայլի միջոցով, որն իրենից ներկայացնում էր .rar արխիվ, շատ փոքր, մոտ երկու հարյուր կիլոբայտանոց։  

Մեջը .exe ֆայլ էր, որն իրենից ներկայացնում էր վիրուս։ 

 

Վիրուսը խիստ վտանգավոր էր, քանի որ այդ պահին բոլոր հակավիրուսային ծրագրերից միայն երկուսն էին հասկանում, որ գործ ունեն վնասակար ծրագրի հետ։ Մնացածը հավաստիացնում էին, որ ամեն ինչ լավ է։ Այս պահին էլ, մեկ ամիս անց, շատ քիչ հակավիրուսներ են ճանաչում ծրագիրը որպես վնասակար։ Իսկ սա իրականում Տրոյան է, որը գողանում է տվյալներ, օրինակ, պահպանված գաղտնաբառեր։  

 Հաջորդ հարձակման տարբերակում ինձ առաջարկվում էր գրանցվել գովազդ պատվիրող կազմակերպության (որն իրականում գոյություն ունի, հաքերները ներկայանում էին իբր իրենց կողմից) հատուկ կայքում։ Ինչի միջոցով ես պայմանագիր կկնքեի ու գումար կստանայի։  

 Կայքը, բնականաբար կեղծ էր, ստեղծվել էր մի երկու շաբաթ առաջ  

Եվ առաջարկում էր գրանցվել Տելեգրամի միջոցով։ Իսկ իրականում, իմ իրավասությունները տալ ուրիշին։  

Հաջորդ աղջնակը առաջարկեց տրամադրել իրեն իմ Տելեգրամ ալիքի վիճակագրությունը՝ ըստ սեռերի բաշխման։ Որն իրականաում Տելեգրամում գոյություն չունի։  

Բայց ինձ առաջարկվեց օգտվել հատուկ բոտից, որն իբրև թե կստանար այդ վիճակագրությունը։ Ինչից հետո ինձ կվճարեին։ Բոտն էլ իր հերթին ուզում էր իմ թույլտվությամբ դառնալ իմ էջում ադմին։ Ինչից հետո, պարզ բան է, ինձ կհաներ ու ինքը կմնար ադմին։  

Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի տարածքից ուզում էին մուտք գործել իմ ալիք, հույսով, որ ես չեմ հասկանա և թույլ կտամ։  

 Մյուս աղջիկը շատ ավելի խորացված ձևով էր փորձում խաբել։ Առաջինը, ներկայացավ Tinkoff բանկի անունից։ Հետո ուղարկեց շատ խորացված բոտ, որը բավականին լավ սարքած էր։ Որ նար բանկային քարտի տվյալներ էր ուզում գողանալ։  

Չնայած բոտը անհավատալի լավն էր, այնքան, որ նույնիսկ ես քիչ էր մնում հավատայի, բայց երկու րոպե պետք եղավ գնալու Թվիթեր, գրելու բանկի հաշվին և ստանալու պատասխան առ այն, որ բոտը իրենց հետ կապ չունի  

Իսկ խեղճ աղջիկը պահանջում էր, որ ես տրվեմ իրեն, նույնիսկ ջղայնանում էր։

 

Ամեն դեպքում, հարձակումների լրջությունը վկայում է մեկ բանի մասին հարկավոր է զգուշավոր լինել։ Հաքերները անընդհատ նոր սցենարներ են հորինում։  

 Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *