2013.03.05,

Քննադատ

Գուշակ, դատավոր, դագանակ՝ նոր լրագրություն

Մեր ցանցային լրատվամիջոցները կամաց-կամաց ձեռք են բերում գուշակի, դատավորի կամ դագանակի գործառույթներ: 1in.am-ը մարտի 4-ին գրում է, որ «Սկզբունքորեն բացառված չէ, որ Քրքորյանը միանա Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, բայց…»: Նախ վերնագիրն արդեն գրված է պայմանական փաստի1in գրեթե բացասման սկզբունքով: Երկրորդ, զանգել են Ամերիկա «Քրքորյանի անբաժանելի գործընկերոջը»՝ լրագրող Հարութ Սասունյանին:

Նրա պատասխանն անիմաստ է դարձնում լուրն սկզբից մինչեւ վերջ: Պարոն Սասունյանն ասում է, որ առաջին անգամ զանգահարողից է լսում այդ լուրը: Հետո շարունակում է. «Սկզբունքորեն բացառված չէ, հնարավոր է»: Մինչ այդ լրատվամիջոցին զգուշացնում է, որ դա անարժեք լուր է, «վստահելի աղբյուր չկա»:

Վերջում լրատվամիջոցը մի քանի տողով վերլուծում է «անարժեք լուրը»: «Եթե տարածված լուրը համապատասխանում է իրականությանը…, ապա այն կարող է բեկումնային լինել…»: Իսկ եթե չի համապատասխանում, կխոստովանե՞ք, որ ձեր խնդիրն ընթերցողը չէ, այլ circle.am-ը:

Henaran.am-ը մարտի 2-ին տեղեկացնում է, որ «Ազատության հրապարակում կրքերը թեժանում են. Henaranսպառնացին Henaran.am-ի թղթակցին (վիդեո)»: Որ «վիդեո»-ի փոխարեն ճիշտը «տեսանյութն» է, այլ հարց է: Որ իսկապես սպառնացել են լրագրողին, համարում եմ հնարավոր:

Սակայն կայքը լուրը տեսանյութով տեղադրել է, որպես պնդում, որ սպառնացել են: Կայքի ցանկացած այցելու հաստատ կցանկանար իմանալ, թե ով է սպառնացողը: Ոչ ոք չի վիճարկում, որ սպառնացել են: Բայց 40 վայրկյանանոց տեսանյութում ոչ մի սպառնալիք չկա, 50-անց մի տղամարդ բորբոքված ներկայացնում է, թե ինչ անհավատներ են Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին եկողները:

«Ես էլ էդ եմ ասում՝ եթե չեք հավատում, ինչի եք էստեղ»,-վեճից հետո լրագրողի «Բա ինչի՞ են եկել» հարցին ի պատասխան բորբոքված ասում է 50-ն անց տղամարդը: Կայքը սովորաբար նշում է, թե ով է այս կամ այն լուրի հեղինակը: Այս լուր-տեսանյութի հեղինակը admin-ն է:

Slaq.am-ը պարզապես մարտահրավերային հակալրագրություն է օգտագործում: Հավանաբար միայն այս կայքում հետգրությունը կարող է դառնալ վերլուծություն: Մարդիկ մարտի 2-ին լուր-վերլուծություն են տեղադրել. «Հնարավո՞ր է կեղծել մանկական կերը (վերլուծություն)» (Ի դեպ, այս «վերլուծությունը» հեղինակ չունի, այսինքն, արտահայտում է ոչ խմբագրության տեսակետը): Կարծես թե այլ հարց է, որ դա ոչ լուր է, ոչ էլ՝ վերլուծություն:

Այլ՝slaq պարզ գովազդ, Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ի գովազդը: Կայքը այլ լրատվամիջոցներում կարդացել է, որ «Նատալի ֆարմը» կեղծում է «HIPP» մանկական կերը ու անպայման հերքման համար զրուցում է այդ ընկերության տնօրենի հետ: Զրույցից պարզ է դառնում, որ թղթակիցը չի էլ ակնկալել, որ զրուցակիցը կասի. «Իհարկե, կեղծում ենք»:

Փոխարենն ասում է. «Որեւէ բանական մարդու մտքով անցնել չի կարող կեղծել ոչ ավել, ոչ պակաս մանկական կերը»: Հետո կայքն իր կողմից Հ.Գ.-ով ավելացնում է. «Հարկ է նկատել, որ Սամվել Ալեքսանյանն այն գործարարներից է, ով անկախությունից հետո սեփական քրտինքով վաստակել է այն, ինչին այսօր հասել է»:

Հարգելիներս, դուք նրա կողքի՞ն էիք, երբ նա սեփական քրտինքով վաստակում էր այդ ամենը: Ի՞նչ կապ ունի սեփական քրտինքը: Այդ ամբողջի մեջ որտե՞ղ է վերլուծությունը: Իսկ չեք նկատե՞լ, որ պատգամավորն իրավունք չունի գործարարությամբ զբաղվել:

operativOperativ.am-ը, ի տարբերություն slaq.am-ի, իր հարցազրույցը  «վերլուծել» է առանց Հ.Գ-ի կամ վերնագրում տեղեկացնելու, որ դա լուր-վերլուծություն է: Մարտի 1-ին կայքի վանաձորցի թղթակիցը զրուցել է քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ:

Զրույցի վերնագիրը ոչ թե քաղաքապետի պատասխանից է, այլ իր դատողությունից. «Վանաձորի քաղաքապետ ես մնում, որ ի՞նչ անես»: Հետո լրագրողը դիմում է քաղաքապետին. «Հավատացած եղիր, այ ընկեր Դարբինյան, առանց քո անգիտակից պաշտոնավարման…» եւ այլն:

Ես կարող եմ համաձայնել, որ մարդն անգիտակից կառավարիչ է, ինչպիսին ինքն էր բնորոշել Վանաձորի ընտրողներին, բայց ես չեմ կարծում, որ եթե քաղաքապետն իրեն իրավունք է վերապահել նման բնորոշման, դրա իրավունքն ունի նաեւ նրա դստեր տարիքի լրագրողը: Ճիշտը, կարծում եմ, լրագրող լինելն է: Դա գրողի գործ չէ, լրագրությունը նաեւ սովորում են:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *