2011.12.28,

Քննադատ

Տարվա ամփոփում․ 3 լավագույն եւ 6 վատագույն պահերը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Տարին ամփոփելը լավ ավանդույթ է։ Միշտ դեկտեմբերին բոլորը գրում են. «տարվա 10 ամենահաջաղված եսիմինչերը» կամ «տարվա 20 ամենաեսիմինչ եսիմովքերը» եւ այլն։ Մենք էլ բաց չթղնենք օրացուցային ամփոփիչ ամիսը եւ մի քանի բան գրենք 2011-ի, մամուլի եւ համացանցի մասին։

Տարվա հաջողությունները

1. Վերջապես ՀՀ մամուլը հասկացավ, որ կարող է ընթերցողին պահել Արմնեթի ներսում՝ մատուցելով նորություններ ոչ միայն Երեւանի Կենտրոնի մի քանի հրապարակներից եւ շենքերից, այլ նաեւ ՀՀ սահմաններից դուրս՝ խլելով տրաֆիկը այլազգի բազմազան կայքերից

2. ՀՀ մամուլը հասկացավ, որ ով համացանցում չկա, շուտով դրանից դուրս էլ չի լինի

3. ՀՀ մամուլը կռահեց, որ արդեն կապ չունի, թե դու ոնց էիր կոչվում՝ օրաթերթ, թե հեռուստաընկերություն։ Թերթերը հանգիստ խղճով ուղիղ եթեր են մտնում հիմա, եւ արդեն դա չի զարմացնում։ 

21-րդ դարի ՀՀ մամուլի անհույս պահերը, որոնք չհաղթահարվեցին նաեւ 2011-ին

1. Ctr-C/Ctr-V ստեղնաշարային շարժումը շարունակում է ունենալ գերիշխող/չարաշահող դիրքեր

2. Հղում տալ զմիմիանս մնում է տհաճ եւ անընդունելի ԶԼՄ-ների մեծամասնության կողմից

3. Հղում տալ անհայտ կամ անիմաստ արտասահմանյան կայքերին, առանց ստուգելու դրանց լրջությունը

4. Լուսանկարներ տեղադրել հեղինակի նշումով, այն էլ՝ կապ ունեցող նյութի հետ մնում է ավելորդ գեղագիտական պահանջ

5. Տեղադրել կայքում խմբագրի անունը եւ կոնտակտային տվյալները ցանցային մամուլի համար գրեթե նույնքան տհաճ է, որքան մի շարք հեռուստաընկերությունների համար՝ խոսել սեփականատիրոջ մասին։

6. Ունենալ մաքուր լրահոս, ուր գրված է, թե ով, երբ եւ ում է հայտնել այսինչ բանը։ Առանց մեկնաբանությունների, թախիծի, զավեշտի, գարշանքի եւ այլ զգացմունքների արտահայտության։

Իսկ մնացած ամենում բավականին լավ տարի էր։ Իսկ հաջորդը կլինի էլ ավելի նախընտրական։

 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *