Հանրային լրագրության ակումբը հրավիրում է աշխատաժողովի՝ «Ժողովրդավարական դիմակայունության ամրապնդում․ Հայաստան–Մոլդովա փորձը» թեմայով։

Սա պարզապես դասախոսություն չէ․ դուք կներգրավվեք ռազմավարական քննարկումներում՝ հետևյալ ուղղություններով.

  • Prebunking. Ինչպե՞ս կանխել մանիպուլյատիվ թեզերը մինչև դրանց վիրուսային տարածումը։
  • Անտեսանելի ազդեցություն. Ինչպե՞ս հետագծել «ստվերային» ֆինանսավորումը և կողմնակի դերակատարներին։
  • Ինստիտուցիոնալ պաշտպանություն. Ինչպե՞ս պաշտպանել ԿԸՀ-ն և դատական համակարգը հիբրիդային հարձակումներից։
  • Հետընտրական պատասխանատվություն. Ինչպե՞ս պահպանել հանրային վստահությունը քվեարկությունից հետո։

Դասընթացի փորձագետներն են․

Վլադիմիր Տհորիկ – հետաքննող լրագրող, RISE Moldova-ի խմբագիր։

Յուլիանա Վոլկովա – հետաքննող լրագրող, NordNews-ի գլխավոր խմբագիր։

Միջոցառմանը կմասնակցեն նաև առաջատար հայաստանյան փորձագետներ Երևանի մամուլի ակումբից, ՍիվիլՆեթից և CyberHUB-AM-ից։

Աշխատաժողովը տեղի կունենան մայիսի 23-ին, ժամը՝ 10:00 – 17:00, Հոլիդեյ Ինն Էքսպրեսս Երևան-ում (Բուզանդի 97/2): Աշխատոժողվի լեզուներն են հայերենը և ռուսերենը:

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 15 է։ Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն հայտերի հիման վրա:

 Կարող են դիմել.

  • Լրագրության և մեդիայի ոլորտի ուսանողներ,
  • Ռազմավարական հաղորդակցության և մեդիագրագիտության մասնագետներ,
  • Հետաքննող լրագրողներ,
  • ՔՀԿ-ների և փաստերի ստուգմամբ զբաղվող նախաձեռնությունների ներկայացուցիչներ,
  • Ժողովրդավարության և մեդիայի թեմաներով աշխատող հետազոտողներ ու վերլուծաբաններ,
  • Ապատեղեկատվության դեմ պայքարով հետաքրքրված ակտիվ քաղաքացիներ:

Միջոցառումն իրականացվում է «Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդում` Մոլդովայի փորձի ուսումնասիրությամբ» նախագծի շրջանակներում։ Այն հնարավոր է դարձել Գերմանական «Մարշալ» հիմնադրամ (ԱՄՆ) «Սևծովյան վստահություն՝ տարածաշրջանային համագործակցության համար» ծրագրի աջակցությամբ։

Հետադարձ կապ՝ Վիկտորյա Մելքոնյան, ՀԼԱ ծրագրերի և հաղորդակցության համակարգող, [email protected], +374 94 274727։