Լեհական «praktycy.eu» կազմակերպությունը, միջազգային փորձագետների աջակցությամբ, Երևանում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տարածքում (Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ) կազմակերպում է վերապատրաստում լրագրողների և մեդիա ոլորտի մասնագետների համար։

Ինչ է ներառում ծրագիրը

  • 2026թ․ ապրիլի 29-ին անցկացվող առկա աշխատարան Երևանում։
  • Երկու լրացուցիչ առցանց հանդիպում (ներառյալ գործնական գործիքների կիրառման ուսուցումը)։
  • Բացառիկ նյութեր՝ ուղեցույցներ, դեպքերի ուսումնասիրություն և ռեսուրսների ընտրանի, որոնք կտրամադրվեն էլեկտրոնային փոստով։

Ինչու մասնակցել

Այսօր ընտրությունները ձևավորվում են ապատեղեկատվության ազդեցությամբ։ Այս վերապատրաստումը ձեզ կզինի անհրաժեշտ գործիքներով, գիտելիքներով և միջազգային փորձով՝ ապատեղեկատվությունն արդյունավետորեն բացահայտելու և հաղթահարելու համար։

Ծրագիրը ձեզ կօգնի

  • Ուսումնասիրել ապատեղեկատվության իրական գործողություններ ԵՄ երկրներում և դրանց սահմաններից դուրս։ Հասկանալ՝ ինչպես են դրանք գործում, ովքեր են կանգնած դրանց հետևում, և ինչու որոշ հակազդման մեխանիզմներ արդյունավետ են, իսկ մյուսները՝ ոչ։
  • Բացահայտել, թե ինչպես է կեղծ տեղեկատվությունը տարածվում վիրուսներից էլ արագ, և սովորել հետևել, նույնականացնել ու վերլուծել դրա տարածման մեխանիզմները։
  • Ստանալ գործնական գիտելիքներ՝ ձեր ամենօրյա լրագրողական գործունեության ընթացքում ապատեղեկատվությունը հայտնաբերելու, կանխելու և հակազդելու համար։
  • Փոխանակել ձեր փորձը եվրոպացի գործընկերների հետ և ուսումնասիրել, թե ինչպես կարելի է համաշխարհային փորձը կիրառել հայկական համատեքստում։

Դիմելու համար լրացրեք հայտը։

Աշխատարանի ծրագիրը՝ հակիրճ

  • Ինչպես է համատարած ապատեղեկատվությունը փոխել լրագրողների աշխատանքն ընտրարշավների ընթացքում
  • Ինչպես է «զրոյից» ստեղծվել թեկնածու (Գեորգեսկուի դեպքը) և Ռումինիայում 2025թ․ ընտրությունների ընթացքում տարածված կեղծ քարոզարշավները
  • Ինչպես լեհ հասարակությանը համոզեցին, թե Ուկրաինան ռմբակոծում է իրենց (ներառյալ՝ ալգորիթմների ազդեցությունը տեղեկատվության տարածման վրա)
  • Չեխիա, Սլովակիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա․ ապատեղեկատվական բարդ գործողությունների այլ օրինակներ Եվրոպայում
  • Ապատեղեկատվության առանձնահատկությունները Հայաստանում
  • Մեդիա հաղորդակցության հոգեբանական կողմերը ապատեղեկատվության դարաշրջանում