Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնը (CIPE-) հայտարարում է դասընթաց/ֆինանսավորման հնարավորություն կոռուպցիոն և ներդրումային ոլորտում հետաքննական լրագրությամբ հետաքրքրվող լրագրողների, մեդիա կազմակերպությունների և ՀԿ-ների համար:

CIPE-ը կընտրի 20 լրագրողների և/կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ամբողջ Հայաստանից՝ մասնակցելու հետաքննական լրագրության վերաբերյալ 1,5-ամսյա վերապատրաստման ծրագրին։

Դասընթացը տեղի կունենա ապրիլի 9-ին և 10-ին առկա և չորս շաբաթ հեռավար ձևաչավով՝ շաբաթական 1,5 ժամ տևողությամբ հանդիպումների միջոցով։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Դասընթացին գրանցվելու համար պետք է լրացնել հետևյալ հայտադիմումը։