Iran War Dispatches կայքը փնտրում է լրագրողներ Հայաստանում՝ համագործակցության համար։
Լրատվամիջոցը հիմնադրվել է Իրանում մեկնարկած պատերազմի ընթացքում, բայց հասցրել է ձեռք բերել մեծ լսարան։ Հրատարակությունը կենտրոնանում է լուրերը ներկայացնելու վրա՝ մարդկային պատմությունները լուսաբանելու միջոցով՝ տեղում լուսաբանելով իրավիճակը և ստեղծվել է «Հակահարվածային հարձակման» հետևում կանգնած թիմի կողմից՝ Թիմ Մաքի հետ միասին։
Ներկայումս կայքը փնտրում է Հայաստանում բնակվող ազատ լրագրողներ։
Որպես գործատու կայքն առաջարկում է՝ ճկուն աշխատանքային հոսք, ամսական աշխատավարձ կամ հոնորարային վճարման համակարգ։
Դիմորդները պետք է՝
– կարողանան հոդվածներ գրել անգլերոնով, սակայն պարտադիր չէ, որ անգլերենը լինի նրանց մայրենի լեզուն,
– կարողանան ներկայացնել լրատվամիջոցի ձևաչափին համապատասխանող ինքնատիպ առաջարկներ,
– կարողանան աշխատել վերջնաժամկետների սահմաններում,
– գտնեն հետաքրքիր և ինքնատիպ թեմաներ։
Ցանկալի է, որ դիմորդները՝
– տեղեկացված լինեն Իրանում տիրով վիճակից,
– ունենան մարդկային հետաքրքրությունների մասին պատմություններ գրելու փորձ։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել նամակ՝ [email protected] և [email protected] հասցեներով։