Գերմանական IJP լրագրողների միջազգային կազմակերպությունը հայտարարում է 24-րդ կրթաթոշակը Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար։
Marion Gräfin Dönhoff Journalism Fellowship-ը հնարավորություն է տալիս ընտրված մասնակիցներին երկու ամիս աշխատել որպես հրավիրյալ խմբագիր արևելաեվրոպական, բալթյան կամ գերմանական խմբագրություններում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝
- Կոնֆերանս, որը տեղի կունենա սույն տարվա սեպտեմբեր – հոկտեմբեր ամիսներին,
- 8 շաբաթյա աշխատանք՝ արևելաեվրոպական կամ գերմանական հյուրընկալող միջավայրում:
Տրվելու է 4000 եվրոյի միանվագ վճար, որը նախատեսված է ճանապարհածախսի, սննդի և կացարանի մի մասը հոգալու համար։
Դիմումները բաց են գերմանացի և արևելյան Եվրոպայի լրագրողների, բլոգերների և 20-ից 35 տարեկան վավերագրական կինոգործիչների համար, ովքեր կանոնավոր կերպով աշխատում են որպես ֆրիլանսեր, լրագրող կամ խմբագիր։ Գերմաներենի կամ անգլերենի լավ իմացությունը պարտադիր է։
Դիմելու վերջնաժամկետն է՝ 2025 թվականի ապրիլի 30-ը:
Դիմումները պետք է ներառեն.
• CV
• Մոտիվացիոն նամակ
• Խմբագրի կամ ղեկավարի կողմից նամակ-երաշխավորագիր,
• Հրապարակումների երեք նմուշ,
• Լեզվի իմացության ապացույց (օրինակ վկայական լեզվի դպրոցից) և այլն։
Բոլոր մանրամասները՝ հղմամբ։