«Հետաքննական լրագրության նոր դպրոց» միջազգային ծրագիրն ընդունում է երրորդ մոդուլի հայտեր «Տրանսսահմանային լրագրություն» թեմայով։ Ծրագիրը ներառում է վեբինարների շարք, հետաքննական վարկածներ մշակելու և լրատվամիջոցների գործընկերներ գտնելու վերաբերյալ խորհրդատվություններ, ինչպես նաև կրթաթոշակներ՝ սեփական կամ գործընկեր լրատվամիջոցների հետ համատեղ նախագծի իրականացման համար:
Մասնակցել կարող են լրագրողներ Գերմանիայից, Ռուսաստանից, Մոլդովայից և Հայաստանից։
Գրանցվելու համար հարկավոր է ներկայացնել հայտ, որը նկարագրում է հետաքննության կամ անդրսահմանային մեդիա նախագծի պրոյեկտ և նշել անհրաժեշտ ռեսուրսների, տվյալների կամ աջակցության խնդրանք՝ նախագիծն իրականացնելու կամ պրակտիկա անցնելու համար։
Լավագույն նախագծերը կստանան մինչև 1500 եվրո ֆինանսական աջակցություն՝ նախագիծն ավարտելու և հրապարակելու կամ պրակտիկա անցնելու համար:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 7-ն է: Դիմումի ձևը և ծրագրի վերաբերյալ մյուս մանրամասները՝ կայքում։