Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է տեսաօպերատորական դասընթաց, որը կվարի մրցանակակիր վավերագրող-ռեժիսոր, օպերատոր և լուսանկարիչ Փոլ Էնկելարը (Paul Enkelaar)։ Դասընթացն անցկացվելու է Երևանում, դեկտեմբերի 4-7-ը։  

Մասնակիցները կսովորեն 

  • Տեսապատկերման հմտություններ, ձևաչափեր, 
  • վավերագրողի հմտություններ, սցենարական աշխատանք, 
  • ինքնուրույն ստեղծագործական աշխատանքի կազմակերպում, 
  • բովանդակային ու տեխնիկական բարձր չափանիշներով նկարահանում, 
  • վիդեոարտադրություն տարբեր առցանց հարթակների համար։
     

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։ Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] էլ հասցեին։ 

Դասընթացը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով: