Ինտերնյուսը Հայաստանում հայտարարում է դրամաշնորհների բաց մրցույթ լրատվամիջոցներին՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաներով որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու համար:

Ինտերնյուսը նպատակ ունի տրամադրել մինչև դրամաշնորհ այս ֆինանսավորման հնարավորության շրջանակներում, այդ թվում՝ երեք մրցանակ մարզային լրատվամիջոցներին: Տարածաշրջանային/տեղական լրատվամիջոցների հայտերը կգնահատվեն համապետական լրատվամիջոցներից առանձին՝ բոլոր լրատվամիջոցների համար հավասար հնարավորություններ ապահովելու համար:

Մրցույթը հայտարարվում է Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 2024 թվականի հունիսի 24-ը, Երևանի ժամանակով ժամը 18:00-ն:

Ծրագրի տևողությունը՝ մինչև 12 ամիս։

Բոլոր մանրամասները՝ Ինտերնյուսի կայքում։