Այս տարի հունիսի 22-ից oգոստոսի 3-ը կանցկացվի «Գիտական և տեխնոլոգիաների լրագրություն» դասընթաց, որին կարող են դիմել գիտության և տեխնոլոգիաների լուսաբանմամբ հետաքրքրված բոլոր ցանկացողները։
Մասնակիցները հնարավորություն են կունենան՝
- Սովորել գրագետ և հանրամատչելի լուսաբանել գիտության և տեխնոլոգիաների մասին թեմաները. գրել ազդեցիկ պատմություններ, վարել պրոֆեսիոնալ և խորիմաստ հարցազրույցներ, նկարահանել ռեպորտաժներ, իրականացնել փաստերի ստուգում և հետաքննություններ։
- Ծանոթանալ Հայաստանի գիտական, տեխնոլոգիական և լրագրողական համայնքներին։
- Այցելել առաջատար գիտական լաբորատորիաներ և տեխնոլոգիական կազմակերպություններ։
- Մասնակցել ոլորտի մասնագետների ու գիտնականների հետ հանդիպումներին և վարպետության դասերին:
- Մշակել և իրականացնել ձեր ավարտական ծրագիրը՝ մենտորի աջակցությամբ։
Մասնակցելու համար կարող եք դիմել այստեղ, վերջնաժամկետը հունիսի 11-ն է:
Դասընթացի կազմակերպիչներն են ISTC հիմնադրամը, «Գիտուժ» նախաձեռնությունը և Երևանի պետական համալսարանը: