Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ)  նախաձեռնում է դասընթաց երիտասարդ լրագրողների համար։ Դասընթացի նպատակն է լրագրողներին տալ համապարփակ գիտելիքներ կոռուպցիայի և դրա ազդեցության վերաբերյալ, ծանոթացնել կոռուպցիայի պատճառներին, ռիսկերին և հետևանքներին։

Դասընթացի ավարտին ԹԻՀԿ փորձագետների մենթորությամբ մասնակիցները կպատրաստեն կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված հոդվածներ/լրատվական նյութեր։ Լավագույն նյութերի հեղինակները կարժանանան մրցանակների։

Հետաքրքրված անձինք կարող են դիմել մինչև մայիսի 19-ը լրացնելով հայտը։

Հայտարարությունը հասանելի նաև մեր սոցիալական մեդիայի էջերում և կայքում։

Դասընթացը կազմակերպվում է Հայնրիխ Բյոլ hիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։ Դասընթացի բովանդակության համար պատասխանատու է ԹԻՀԿ-ը , և այն որևէ կերպ չի կարող ընկալվել որպես Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետ։