Դրամաշնորհային մրցույթ լրատվամիջոցների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է  դրամաշնորհների բաց մրցույթ լրատվամիջոցների համար հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ որակյալ մեդիա բովանդակություն ստեղծելու նպատակով։

Մրցույթն իրականացվում է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագրի շրջանակում, որը միտված է լրացնել տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել  լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված,   ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։

Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների  լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին ՝ առաջարկելով հետևյալ թեմատիկ շրջանակը․

  • Խոցելի խմբերի խնդիրների լուսաբանումը, օրինակ՝ խտրականություն, կրթություն, զբաղվածություն, սոցիալական ապահովում և այլն;
  • Արցախից և հարակից տարածքներից տեղահանված բնակչության խնդիրներն ու դժվարությունները;
  • Անվտանգային, սոցիալական, տնտեսական մարտահրավերներին առնչվող սահմանային համայնքների խնդիրները; 
  • Բնակավայրերի անհամաչափ զարգացումն ու դրանից բխող ժողովրդագրական հետևանքները; քաղաքային և գյուղական համայնքների խնդիրները;
  • Սոցիալական պաշտպանության համակարգերն ու զարգացման ծրագրերը, դրանց խնդիրներն ու մարտահրավերները;
  • Կրթություն և կրթական բարեփոխումները, կրթական անհավասարության պատճառներն ու հետևանքները, կրթական հաստատություններում կառավարման խնդիրները;
  • Հանրային առողջությունն ու պարենային անվտանգությունը;
  • Շրջակա միջավայրի, այդ թվում կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացող խնդիրները, դրանց ազդեցությունը հանրության և համայնքների զարգացման վրա։ 

Ուշադրություն․ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ մրցույթի համատեքստում։

Յուրաքանչյուր նախագիծ պետք է ներառի առնվազն երեք (3) բաղադրիչ, որոնք կարող են լինել առանձին նյութեր կամ շարքի մասեր։ Բաղադրիչների քանակը պետք է համապատասխանի առաջարկվող ծրագրի առանձնահատկությանը, օգտագործվող մեթոդներին և գործիքներին, բյուջեին։     

Առաջարկվող նախագծերը կարող են իրականացվել ցանկացած ձևաչափով, մասնավորապես՝

  • մուլտիմեդիա պատմություն, լոնգրիդ, ներառյալ տեսալսողական նյութեր, ինֆոգրաֆիկներ, հարցախաղեր, ինտերակտիվ, այլ մուլտիմեդիա տարրեր։
  • թվային պատմություններ սոցիալական հարթակների համար (Digital stories),
  • փոդքասթեր,
  • ֆիլմեր, տեսանյութեր․

Ուշադրություն․Դիմորդները կարող են առաջարկել այլ ձևաչափեր և ժանրեր, որոնք բավականաչափ հիմնավորված են ներկայացվող նախագծերի համար՝ հաշվի առնելով թեմաներն ու լսարանը։ 

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները, որոնք գործում են մայրաքաղաքում և մարզերում:

Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․

  • առնվազն 3 տարվա գործունեություն,
  • առցանց ներկայություն՝ գործող կայք, ներգրավվածություն սոցցանցերում;
  • մասնագիտական թիմի պատրաստվածություն, էթիկական սկզբունքների/ներքին խմբագրական կանոնակարգերի/ մեխանիզմների առկայություն, և/կամ մասնակցություն ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնություններին։   

Ծրագրի առաջին փուլում ընտրվելու է 6 գործընկեր, որից առնվազն 2`մարզային։

Լրացում։ Այն լրատվամիջոցները, որոնք երկու (2) անգամ դրամաշնորհ են ստացել «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում և ունեն գործող դրամաշնորհ, մրցութային այս փուլում չեն կարող դիմել ծրագրին։

Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհային ծրագրերի իրականացման ժամկետը մինչև 6 ամիս է։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել  2,500,000 ՀՀ դրամը։

Մրցույթին դիմելու կարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 

  1. լրացված հայտադիմում,
  2. լրացված հարցաթերթիկ,
  3. ծրագրի մանրամասն բյուջե,
  4. լրատվամիջոցի/կազմակերպության գրանցման վկայականի պատճեն։

Ուշադրություն։ Պահանջվող փաստաթղթերը կարող եք ներբեռնել հղմամբ։

Վերջնաժամկետ

Հայտի ամբողջական լրացված փաթեթը խնդրում ենք ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected] ։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2024 թվականի մարտի 1-ը:  

Ուշադրություն․ Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ (1) հայտ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով վերոնշյալ էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։

Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում կկազմակերպվի տեղեկատվական առցանց հանդիպում։ Հանդիպմանը միանալու համար խնդրում ենք նախապես գրանցվել մինչև փետրվարի 20-ը։ Հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ մասնակիցներին կուղարկվի անհրաժեշտ տեղեկատվությունը։

***

internews-mic

«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» (Expanding Production of Independent Content-EPIC) ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։ Ծրագիրն իրականացվում է Լեհաստանում, Հայաստանում, Հունգարիայում, Ռումինիայում, Սլովենիայում, Վրաստանում  և Ուկրաինայում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *