Մեդիագրագիտության դպրոց Արցախից բռնի տեղահանված երիտասարդների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում կազմակերպում է Մեդիագրագիտության դասընթաց Արցախից բռնի տեղահանված երիտասարդների` ուսանողների, ավագ դպրոցի աշակերտների, երիտասարդական աշխատողների համար։

Մեդիագրագիտության 2-օրյա դասընթացի առաջնային նպատակն է զարգացնել երիտասարդների քննադատական ​​մտածողությունը և մեդիագրագիտության գիտելիքները և հմտությունները

Դասընթացի թեմաները ներառում են մեդիագրագիտության հիմունքներ, թվային անվտանգություն, փաստերի ստուգման գործիքներ, աղբյուրների, ինչպես նաև վիզուալ նյութերի հետ աշխատանք։

Դասընթացը կվարեն հայաստանյան փորձագետներ՝ ՄՆԿ մասնագիտական թիմի ներգրավվածությամբ։   

Մասնակցության պայմաններ

Մեդիագրագիտության դասընթացը կանցկացվի փետրվարի 23-ին և 24-ին Ծաղկաձորում։

Մասնակցությունն անվճար է, տեղափոխման և կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 12-ն է։

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։

***

Ծրագրի նկարագրություն․ «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»–ի հետ համատեղ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *