Rory Peck Awards մրցանակաբաշխությունը արդեն 28 տարի ձգտում է ճանաչում տալ ֆրիլանս լրագրողների և կինոգործիչների աշխատանքին ողջ աշխարհում:

Մասնակցությունը բաց է լրագրողների համար աշխարհի ցանկացած կետում, և յուրաքանչյուր հաղթող և եզրափակչի մասնակից ստանում է համաշխարհային ճանաչում իրենց աշխատանքի համար, ինչպես նաև դրամական մրցանակ (1000 ֆունտ ստերլինգ հաղթողների համար և 500 ֆունտ ստերլինգ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների համար): Այս տարվա հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 15-ին Լոնդոնում BAFTA-ի շրջանակներում:

Դիմումները կընդունվեն մինչև հուլիսի 17-ը: Բոլոր մանրամասները հասանելի են Rory Peck Awards-ի կայքում։