MediaActions մասնագիտական փոխանակման ծրագիր

Պրահայի  քաղաքացիական հասարակության կենտրոնի MediaActions մասնագիտական փոխանակման ծրագիրը Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի կամ Բալկանների մեդիա կազմակերպությունում  լրագրության և լրատվամիջոցների կառավարման հմտություններ հարստացնելու հնարավորություն է՝ 30-45-օրյա վարձատրվող փոխանակման ծրագիր։

Ծրագիրը նախատեսում է 30-ից 45-օրյա աշխատանք լրագրողների, խմբագիրների և լրատվամիջոցների ղեկավարների համար հյուրընկալող կազմակերպությունում վերը նշված երկրներից մեկում:

Դիմել կարող են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի քաղաքացիները, որոնք իրենց երկրում կամ տարածաշրջանում ունեն լրագրության փորձ։

Հյուրընկալող երկրներն են՝ Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Բալկաններ:

Ծրագրի իրականացման ժամկետը 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են։

Ծրագրի աշխատանքային լեզուներն են անգլերենն ու ռուսերենը։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2023 թվականի հունիսի 27 -ն է:

Մանրամասների համար այցելել Պրահայի  քաղաքացիական հասարակության կենտրոնի  կայք։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *