N-ost գերմանական լրագրողական կազմակերպությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում են միջազգային հարաբերություններ լուսաբանող լրագրողներին մասնակցելու «Մրցակից պատումներ» (Competing Narratives) ծրագրին:

20 փորձառու լրագրող Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Թուրքիայից, և Մոլդովայից հնարավորություն կունենան ծանոթանալ քաղաքական իրադարձությունների լուսաբանման համար օգտագործվող մոտեցումներին, կիրառվող վերլուծական ձևաչափերին և գործնականում փորձարկել դրանք։ Ծրագիրը նախատեսում է ինչպես խմբի անդամների միջև համագործակցություն, այդպես էլ լավագույն արևմտյան լրագրության փորձը ուսումնասիրելու և կիրառելու նպատակով միջազգային փորձագետների հետ աշխատանք։ 

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է (առանց թարգմանության):

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 22-ն է։

Մանրամասները՝ հղումով: