Փոխել մարդու պատկերացումը  կոռուպցիայի հետևանքների մասին կարելի է, եթե խոսենք այդ մասին  հասկանալի օրինակներով ու լեզվով։  Հենց սա էլ փորձելու ենք անել միասին։     

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է  կոռուպցիայի լուսաբանմամբ հետաքրքրված լրագրողներին մասնակցելու նոր հեռուստանախագծի։

Հեռուստանախագծի պատրաստման աշխատանքը սկսվելու է 2023թ-ի մարտին և տևելու է 3 ամիս։ Հետաքրքրված լրագրողները մասնակցելու են եռօրյա դասընթացի, որի ժամանակ քննարկվելու են հեռուստանախագծի կառուցվածքը, բովանդակությունը, թեմաները, ծանոթանալու են բացատրական լրագրության ձեւաչափերին, բարդ խնդիրների պարզ մատուցման ոճին, լեզվին և վիզուալ հնարքներին։

Բացի այդ՝ ոլորտի փորձագետները ներկայացնելու են կոռուպցիայի դեմ պայքարի հայաստանյան  քաղաքականությունը, իրավական դաշտը, մշտադիտարկման և ռիսկերի գնահատման գործընթացները, երկրում իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերը։

Ծրագրի նպատակն է ստեղծել  կոռուպցիայի մասին բացատրական մեդիա բովանդակություն  ինչպես նաև՝ բարձրացնել հանրության իրազեկումը կոռուպցիայի տարբեր դրսեւորումների, ընթացիկ բարեփոխումների, համապատասխան կառույցների աշխատանքի մասին։

Դասընթացն անցկացվելու է փետրվարի 24-26-ը, Աղվերանում։ Կարող են մասնակցել կոռուպցիայի լուսաբանման փորձ  և/կամ գաղափարներ ունեցող լրագրողներ՝ մարզերից և Երևանից։ Վիդեոյի հետ աշխատանքի փորձ ունենալը կդիտարկվի որպես առավելություն։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը մինչև փետրվարի  21-ը։

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին,  010 583620; [email protected].

Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով։