Factor TV-ում եռամսյա փորձաշրջանի եւ դասընթացների հրավեր

Դուք բուհի ժուռնալիստիկայի երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանո՞ղ եք: Ցանկանու՞մ եք երեք ամսվա ընթացքում իրական լրագրության շունչը զգալ հայաստանյան ամենադինամիկ առցանց լրատ՝վամիջոցներից մեկում։ Շտապեք օգտագործել Factor TV-ում փորձաշրջան անցնելու հնարավորությունը։

Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում. կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի մի մաս՝ սա ուսանողներին ընձեռնվող մասնագիտական զարգացման բացառիկ հնարավորություն է։ Դուք կստանաք գործնական հմտություններ՝ իրական ժամանակում տրվող և իրականացվող հանձնարարությունների միջոցով։ Factor TV-ի փորձառու անձնակազմի օգնությամբ դուք հնարավորություն կունենաք պատրաստել տեսանյութեր, աշխատել ուղիղ եթերում, վարել տաղավարային հարցազրույցներ, կատարել վիդեոմոնտաժ։ Մեդիադաշտի ամենափորձառու և հայտնի մասնագետներից կստանաք ռեպորտաժ պատրաստելու հմտությունների, սթորիթելինգի նրբությունների, հարցազրույց վարելու տեխնիկայի, բաց և փակ աղբյուրների հետ աշխատանքի, թվերի լրագրության, ֆակտչեքինգի, լրագրողական էթիկայի, վիդեոմոնտաժի հիմունքների վարպետության դասեր, որոնց արդյոունքում կհարստացնեք ինչպես ձեր գործնական, այնպես էլ տեսական գիտելիքները։

Փորձաշրջանի մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ։

Factor TV-ի՝ արդեն անցկացրած փորձաշրջաններին ծանոթանալու համար դիտեք տեսանյութերը՝  հղում 1, հղում 2, հղում 3:

Դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 12-ն է։ Փորձաշրջանը սկսվելու է փետրվարի 20-ին, տևողությունը՝ 3 ամիս։

Փորձաշրջանի ընթացքում ծրագրի համաիրականացնող BBC Media Action-ի կողմից կիրականացվեն տերակտիվ և հագեցած վարպետաց դասեր BBC-ի վետերան լրագրողների կողմից։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *