Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է լրագրողական մրցույթ՝ խրախուսելու Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների մասին որակյալ լուսաբանումը և հանրությանը առավել հասանելի ու մատչելի ներկայացնելը։  

 Մրցույթի անվանակարգերն են՝ 

  • վերլուծական նյութ, 
  • բացատրական նյութ, 
  • հատուկ ռեպորտաժ։ 

 Հաղթողները կստանան դրամական մրցանակներ՝ 250,000-ական դրամի չափով։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կշնորհի նաև երկու հատուկ մրցանակ՝ ընտրող հանձնաժողովի հայեցողությամբ։ 

Նյութերը պետք է հրապարակված լինեն 2022թ․ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցված ցանկացած լրատվամիջոցում՝ հեռուստաընկերություն, ռադիո, տպագիր, առցանց։  

Ներկայացված աշխատանքները կգնահատի անկախ մրցույթային հանձնաժողովը, որի կազմում կլինեն մեդիա և էլեկտրաէներգիայի ոլորտի փորձագետներ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023թ-ի փետրվարին։  

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2023 թ․ հունվարի 29-ը ներառյալ։ 

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արշալույս Մուրադյանին (Մեդիա նախաձեռնությունների կենտրոն) 055 563236 հեռախոսահամարով կամ [email protected] հասցեով։  

Մրցույթը անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտուր» ծրագրի շրջանակում։