Աշխատարան լրագրողների համար էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների թեմայով

Մոտ մեկ տարի է՝ Հայաստանում սկսվել է տնտեսության կարևոր ոլորտներից մեկի՝ էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը։ Փոխվում են շուկայի մասնակիցները, կառուցվածքը, փոխհարաբերություններն ու հնարավորությունները։  

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է լրագրողներին՝ ոլորտի պատասխանատուների և փորձագետների հետ, քննարկելու այս  փոփոխությունների մեկնարկային տարվա արդյունքները, տնտեսության արձագանքը,  դժվարություններն ու ռիսկերը, ինչպես նաև՝ Հայաստանում  Էներգետիկայի ոլորտի ռազմավարական մոտեցումներն ու վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները։

Քննարկմանը կմասնակցեն ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի,  Շուկայի օպերատորի և «Շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի» (MLET) ծրագրի ներկայացուցիչները։

Աշխատարանը կանցկացվի դեկտեմբերի 2-ին Ծաղկաձորում։ Դեկտեմբերի 3-ի  առավոտյան խումբը կվերադառնա Երևան։

Այն կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող MLET ծրագրի շրջանակում: Նպատակը ոլորտի գործընթացների մասին լրագրողներին համապարփակ տեղեկատություն  տրամադրելն է՝ դրանք հանրությանը հասանելի եւ հասկանալի դարձնելու համար։

Մասնակցելու համար մինչեւ նոյեմբերի 28-ը [email protected] էլ-փոստին  ուղարկեք համառոտ տեղեկություն ձեր աշխատանքային փորձի  (հնարավոր է նաև՝ CV) և թեմայով հետաքրքրվելու մոտիվացիայի մասին։ 

Այլ մանրամասների և լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Լիլիթ Գալստյանին, 010 58 36 20, [email protected]։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *