Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սեպտեմբերի սկզբին կազմակերպում է «Հիշողության անատոմիա» խորագրով փորձարարական լրագրողական դասընթաց՝ Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող թեմաներով։ Այս անգամ մենք ակնկալում ենք ոչ միայն լրագրողների, այլ նաև նրանց պատմությունների հիմնական կերպարների՝ հերոսների մասնակցությունը։
Հեղինակ-հերոս ստեղծագործական թիմերը 5 օրվա ընթացքում փորձագետների օգնությամբ կստեղծեն մուլտիմեդիա պատմություններ։ Պատմությունների թեմաները պետք է առնչվեն Ղարաբաղյան հակամարտության խնդիրներին ու հետևանքներին, ներկայացնեն պատերազմի ազդեցությունը մարդկանց վրա։ Դասընթացը ենթադրում է երկու համահեղինակների ակտիվ ներգրավվածություն և համատեղ աշխատանք։ Առաջարկվող լրագրողական պատմությունը կարող է ունենալ մի քանի հերոս, բայց նրանցից միայն մեկն է կարող լինել համահեղինակ և մասնակցել դասընթացին։
Մասնակցելու համար հեղինակ-հերոս երկու հոգանոց թիմը պետք է ներկայացնի․
- համառոտ տեղեկություն լրագրողի մասնագիտական փորձի և համահեղինակ հերոսի մասին,
- առաջարկվող պատմության նկարագրությունը (սինոփսիս)` 300 բառի սահմաններում,
- պատմությանն առնչվող տեսալսողական նյութեր (օր՝ անձնական արխիվներից լուսանկարներ, տեսանյութեր, նամակներ, արտիֆակտներ և այլն), որոնք կարող են օգտագործվել պատմության վիզուալացման նպատակով)։
Դասընթացի արդյունքում պետք է ստեղծվեն մուլտիմեդիա պատմություններ՝ հիմնված անձնական պատմությունների և արխիվային նյութերի, մասնակիցների հիշողությունների վրա։ Թիմերը կստանան հոնորար` դասընթացին մասնակցելու, նյութը ստեղծելու և հրապարակելու համար։
Դասընթացի հիմնական դասավանդողն է մուլտիմեդիա պրոդյուսեր և լրագրող Արտյոմ Գալուստյանը։
Դասընթացը նախատեսված է 5 թիմի/10 մասնակցի համար և անցկացվելու է Երևանից դուրս գտնվող հյուրանոցներից մեկում (մանրամասների մասին կտեղեկացվեն ընտրված մասնակիցները)։
Դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 20-նն է։ Խնդրում ենք ուղարկել պահանջվող փաստաթղթերը հետևյալ հասցեով՝ [email protected]
Նախագիծն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ EU4peace ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: