Տվյալների հետ աշխատող լրագրողների համար ծրագիր Համբուրգում

Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի 12 մասնակցիներ կարող են մասնակցել «Ընդլայնված տվյալների լրագրության եվրոպական լաբարատորիա» ծրագրին։

Նպատակն այն է, որ տարբեր երկրների տվյալների հետ աշխատող լրագրողներ իրականացնեն համատեղ ծրագրեր և կապեր ստեղծեն։

Արդյունքում հիմք կդրվի երկարաժամկետ համագործակցության նոր հետազոտությունների և համատեղ հրապարակումների համար։ Կստեղծվի տվյալների լրագրողների ցանց, որի անդամները կմիավորեն իրենց ուժերը նոր թեմաներով աշխատանքային ծրագրերում։

Ծրագիրը կմեկնարկի հունիսին Համբուրգում մեկշաբաթյա աշխատարանով։ Մասնակիցները կներկայացնեն իրենց սեփական աշխատանքները, կսովորեն նոր գործիքներ, կզարգացնեն նոր հետազոտական գաղափարներ։

Մնալով Համբուրգում մասնակիցները շփման հնարավորություն կունենան գերմանացի հետաքննող լրագրողների հետ:

Աշխատանքները նախագծերի վրա կարվեն հուլիս և օգոստոս ամիսներին, իսկ սեպտեմբերին նախատեսված է եզրափակող հանդիպում-աշխատարան կամ Գերմանիայում կամ Վրաստանում։

Աշխատանքային լեզուն անգլերենն է, կարևոր է ունենալ լավ տեխնիկական գիտելիքներ և տիրապետել excel ծրագրին։

Ինքնակենսագրականը և աշխատանքների օրինակները պետք է ուղարկել  [email protected] էլելտրոնային հասցեին։ Թեկնածուները, ովքեր չեն համապատասխանում պահանջներին կամ թերի հայտ են ուղարկել, չեն դիտարկվելու:

Այլ հարցերի համար կարող եք այցելել այս հղումով։

Ծրագիրն իրականացնում են Միջազգային երկխոսության և լրագրության Ինտերլինկ ակադեմիան (Գերմանիա) և Լրագրության ռեսուրս կենտրոնը (Վրաստան)։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *