«Թափանցիկ, մատչելի և հաշվետու գնումներ/TAAP» ծրագրի շրջանակում Ինֆորացիայի ազատության կենտրոնը մայիսի 5-7-ը Երևանում կազմակերպում է կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց և մրցույթ լրագրողների համար։ 

Դասընթացը վարում են գնումների խորհրդատու, գնումների ոլորտի փորձագետներ  Անի Թորոսյանը և Արմեն Սարգսյանը, ֆինանսական ոլորտի փորձագետ, հետազոտող  Ղարիբ Հարությունյանը և  CivilNetCheck թիմի ղեկավար Անի Գրիգորյանը։ 

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել պետական գնումների թեմայով լրագրողական նախագծերի մրցույթի և ստանալ մինչև 100.000 ՀՀ դրամ սեփական նախագիծն իրականություն դարձնելու համար։ 

Առաջին երկու օրերին դասընթացին կարելի է միանալ նաև առցանց եղանակով։ 

Ծրագիրը փոխհատուցում է մարզային մասնակիցների ճանապարհածախսը։ Դասընթացի օրակարգն ու մասնակցության մանրամասները կներկայացվեն գրանցված մասնակիցներին։ 

Թեմաների շրջանակը, մասնակցության և գրանցման պայմանները այստեղ են։ Գրանցման առցանց թերթիկը այստեղ է։ Վերջնաժամկետը՝ մայիսի 3-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 700 974 հեռախոսահամարով Մանե Մադոյանին։