Արևելյան Եվրոպայի հետազոտական մրցանակը իններորդ անգամ կտրամադրվի 2022 թվականին: Այն նախատեսված է գերմանախոս լրագրողների համար կրթաթոշակի տեսքով։ Հիմնական պահաջն այն է, որ լրագրողները պատմեն Հայաստանում և Վրաստանում ընթացիկ կյանքի մասին հետաքրքիր պատմություններ։

Սա կօգնի այս տարածաշրջանից ավելի շատ տեղեկություններ ստանալ, հետազոտել և պատրաստել որակյալ տպագիր մեդիաարտադրանք:

Այն աջակցում է Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի այն հետազոտություններին, որոնք կենտրոնանում են սոցիալական և քաղաքական զարգացումների վրա և ուսումնասիրում մարդկանց առօրյա կյանքը: Մրցանակը կազմում է մինչև 7000 եվրո։ Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի ապրիլի 24-ը։

Լրացուցիչ մասնամասները գերմաներենով հասանելի են այս հղումով։