«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթ․ #ԴԻՄԱԿայումենք տեղեկատվական սպառնալիքներին

Եթե դու սովորում ես Հայաստանի որևէ բուհում,  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթը քեզ համար է: Ուղարկի՛ր քո հայտը ներքևում նշված թեմաներով ու ձևաչափերով, և հաղթելու դեպքում՝ ստացիր մրցանակներ։

Այս տարի մրցույթի խորագիրն է՝ #ԴԻՄԱԿայումենք տեղեկատվական սպառնալիքներին։ 

Մրցույթը առիթ է՝ պատմելու պատերազմի եւ հետպատերազմական տեղեկատվական հոսքերի, դրանցում ճիշտն ու սուտը, մանիպուլյացիան ու փաստերը տարանջատելու փորձառության մասին, նաև վերհիշելու, թե ինչպես էին մարդիկ փորձում ինքնակազմակերպվել թիկունքում՝ սոցիալական ցանցերի միջոցով։  

Մրցույթի այս տարվա թեմաներն են`

  • #Դիմակայումենք ապատեղեկատվությանը․ միֆերը քանդելու ժամանակը
  • Իմ անվտանգ անձնական տարածքը համացանցում
  • Սոցիալական ցանցերը՝ թիկունքում․ ինչպես համացանցային հարթակներն օգնեցին պատերազմի ընթացքում  

Ասելիքդ պատմի՛ր տեքստով, ձայնով կամ պատկերով՝ ընտրելով այս ձևաչափերից որևէ մեկը․

  • Էսսե (վերլուծական նյութ կամ անձնական պատմություն),
  • Տեսանյութ/վլոգ,
  • Աուդիոնյութ/փոդքասթ,
  • Մուլտիմեդիա պատմություն։

Մասնակցության պայմանները և ժամկետը

Մասնակցելու համար պետք է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ  [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել․

  • մրցութային նյութը կամ դրա հղումը,  
  • օգտագործել #Դիմակայումենք հեշթեգը, եթե նյութը տեղադրված է համացանցում,
  • ինքնակենսագրություն (անպայման նշելով ուսումնական հաստատությունը, մասնագիտացումը, կուրսը, ներառելով հեռախոսահամար, էլ փոստի հասցե)։ 

Մրցույթին մասնակցել կարող են ՀՀ  միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների բոլոր ֆակուլտետների ուսանողները։  3 լավագույն աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, հեղինակները կստանան վկայագրեր և մրցանակներ՝ մեդիա գործիքներ, որ կօգնեն սովորել և ստեղծագործել:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն Մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում՝ նոյեմբերի 8-15-ին։

Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *