Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի և մուլտիմեդիայի դասընթացների։

Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարներից, որոնց ընթացքում կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն:

Դասընթացները անցկացվելու են 2021-ի սեպտեմբերի 14-20-ը։ Դասընթացները վարելու են BBC-ի դասընթացավարները՝ օնլայն ֆորմատով՝ մասնակիցների անմիջական գործնական ներգրավմամբ։ Դասընթացն ավարտած վեց ուսանող հնարավորություն կունենա անցնելու երեքամսյա փորձաշրջան Factor.TV-ում։

Ուսանողական դասընթացներն ու փորձաշրջանը մասն են կազմում ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում․ կառուցելով կայուն և մասնագիտացված մեդիա» ծրագրի:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտադիմումը հայերեն կամ անգլերեն:

Դիմելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 9-ը:

Սթորիթելինգի դասընթացավար Դեվիդ Նոլլան (ժուռնալիստ)

Դասընթացը կընդգրկի.

  • Մարդակենտրոն ժուռնալիստիկան և լսարանակենտրոն սթորիթելինգը
  • Սթորիթելինգի հիմունքները (ինչ է սթորին, ինչ կառուցվածք այն ունի)
  • Սթորիթելինգը տարբեր հարթակների համար` թվային հարթակների շեշտադրմամբ

Մուլտիմեդիայի դասընթացավար Դեվիդ Հեյվարդ (մուլտիմեդիայի խորհրդատու)

Դասընթացը կընդգրկի.

  • Ինչպե՞ս առցանց հարթակների համար տեքստից, նկարից ստեղծել նյութ և վիդեո՝ ըստ պահանջի /VOD/
  • Ինչպե՞ս պլանավորել մուլտիմեդիոն պատմություն
  • Մուլտիմեդիոն ռեպորտաժի պատրաստում
  • Հրատապ լուրերի լուսաբանումը՝ մուլտիմեդիա լրատվական միջավայրում
  • Սոցիալական մեդիայի կիրառումը՝ մուլտիմեդիա նյուզռումում
  • Ինչպե՞ս որոշել մուլտիմեդիայի լսարանը և գրավել այն (ներառյալ զուգահեռ տարածման /առաջխաղացման/ մեխանիզմները)