Հայաստանում կանցկացվի գիտական և տեխնոլոգիական լրագրության թեմայով սեմինար

Հայաստանում գիտության զարգացման և միջավայրի բարելավման գործընթացում անկյունաքարային նշանակություն ունի երկրում գիտության, մեր գիտնականների և իրենց կատարած աշխատանքների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացումը։

Այդ նպատակին հասնելու համար մեծ ոգևորությամբ հայտնում ենք, որ ISTC Հիմնադրամը, Գիտուժը, ԵՊՀ-ը մեկնարկում են նոր նախագիծ՝ «Գիտական և տեխնոլոգիական լրագրություն» խորագիրը կրող բութքեմփ։

2 ամիս (հուլիսի 22-ից սեպտեմբերի 22-ը) տևողությամբ դասընթացի նպատակն է կրթել մասնագետներ, որոնք կունենան բոլոր անհրաժեշտ հմտությունները գիտությունը և տեխնոլոգիաները հանրամատչելի դարձնելու, ինչպես նաև տեղական և միջազգային հարթակներում Հայաստանի գիտական և տեխնոլոգիական նվաճումները լուսաբանելու համար:

Խոստանում ենք մասնակիցներին չափազա՜նց հետաքրքիր և հագեցած ծրագիր, որի ընթացում․

  • կմասնակցեք գիտության և լրագրության տարբեր ճյուղերի դասընթացներին, վարպետության դասերին և սեմինարներին, որոնք վարելու են ոլորտի առաջատարներ մասնագետները՝ Հայաստանից և արտասահմանից,
  • կայցելեք գիտահետազոտական և տեխնոլոգիական լաբորատորիաներ,
  • կստանաք ուղղորդում և մենթորություն;
  • ինչպես նաև, ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում երաշխավորված պրակտիկայի հնարավորություն առաջատար մեդիա կազմակերպություններում։

 Շտապեք գրանցվել` հետևելով հղմանը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ հուլիսի 19-ը:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *