Բեռլինի լրագրության դպրոցը հրավիրում է մասնակցելու «Տեղահանվածների խնդիրների լուսաբանում» (Reporting on Refugees) խորագրով ծրագրին։
Ծրագիրը բաց է տեղահանված անձանց խնդիրների լուսաբանման և միջազգային թիմերում աշխատանքի փորձ ունեցող Արևելյան գործընկերության երկրների, ինչպես նաև Գերմանիայի լրագրողների, բլոգերների և ֆիլմարտադրողների համար։
Ծրագրի կազմակերպիչները կաջակցեն հայտատուներին ձևավորել միջազգային աշխատանքային թիմեր, ինչպես նաև կօգնեն զարգացնել թեմատիկ նախագծեր/գաղափարներ հուլիսին կայանալիք երկօրյա առցանց սեմինարի ընթացքում։
Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 13-ն է։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Տեղահանվածների խնդիրների լուսաբանում» խորագրով ծրագիրն իրականացվում է Բեռլինի լրագրության դպրոցի կողմից #CivilSocietyCooperation ծրագրի շրջանակներում, Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։