Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցելու առցանց կրթական հարթակի պատրաստման մրցույթին։ Հարթակի միջոցով մեր ուսումնական թիմը պետք է ստեղծի և իրականացնի բազմաֆունկցիոնալ առցանց դասընթացներ տարբեր խմբերի համար՝ լրագրողներ, ՀԿ-ներկայացուցիչներ, ուսանողներ։
 
Մրցույթի մասնակիցները կարող են առաջարկել հատուկ այս առաջադրանքի համար ստեղծվող հարթակ կամ արդեն գործող կրթական առցանց հարթակ, որը հնարավոր կլինի օգտագործել/փոփոխել/լրամշակել տվյալ առաջադրանքի համար։
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ապրիլի 26-ը, ժ։ 18։00։
 
Կից փաստաթղթեր․ տեխնիկական առաջադրանք
 
Կից փաստաթղթեր․ գնային առաջարկ