Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է ստեղծարար մտածողությամբ գրաֆիկ դիզայների` Media.am հարթակում (հեռավար) աշխատելու համար։

Աշխատանքի նկարագրություն.

  • Ստեղծել media.am հարթակի նյութերի համար վիզուալներ,
  • Ձևավորել am հարթակի սոցիալական ցանցերի համար անհրաժեշտ վիզուալ նյութեր, ինչպես օրինակ ֆեյսբուքի հետնանկար։
  • Պատրաստել հայտարարությունների վիզուալներ Մեդիա նախաձեռնությունների պաշտոնական կայքի համար։
  • Մասնակցել նախագծերի քննարկմանը՝ նոր գաղափարների առաջարկով։

Պահանջվող որակավորումներ.

  • Գրաֆիկ դիզայների կամ հարակից ոլորտներում կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Adobe Photoshop, Adobe Illustrator ծրագրերով վարժ աշխատելու իմացություն,
  • Ստեղծագործական մտածողություն,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու պատրաստակամություն։

Հետաքրքված մասնագետներին խնդրում ենք ուղարկել cv և պորտֆոլիո [email protected] հասցեով մինչև ապրիլի 8, 2021:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 25 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք: